Անգլերենի Քերականություն․ Գոյականի Թիվը (Noun Number)

0.0(0)
Studied by 0 people
call kaiCall Kai
Locked
learnLearn
examPractice Test
spaced repetitionSpaced Repetition
heart puzzleMatch
flashcardsFlashcards
GameKnowt Play
Card Sorting

1/16

flashcard set

Earn XP

Description and Tags

Անգլերենի քերականության ուսումնական քարտեր՝ գոյականի թվի, հոգնակի թվի կազմության կանոնների, անկանոն ձևերի, անհաշվելի գոյականների և իմաստային փոփոխությունների վերաբերյալ։

Last updated 7:52 PM on 8/28/26
Name
Mastery
Learn
Test
Matching
Spaced
Call with Kai
Chat

No analytics yet

Send a link to your students to track their progress

17 Terms

1
New cards

Ինչպե՞ս է սովորաբար կազմվում անգլերենում գոյականների հոգնակի թիվը և ո՞ր դեպքում է ավելանում -es վերջավորությունը:

Հոգնակի թիվը կազմվում է եզակի թվին -s վերջավորություն ավելացնելով (a book - books): Եթե գոյականը վերջանում է s, ss, sh, ch, x, o տառերով, ավելանում է -es (a bus - busses, a dress - dresses, a bench - benches, a branch - branches, a fox - foxes, a tomato - tomatoes):

2
New cards
3
New cards

Ի՞նչ բացառություն կա o տառով վերջացող օտար լեզուներից փոխառնված բառերի համար:

Այլ լեզուներից փոխառնված o-ով վերջացող բառերը հոգնակի թիվը կազմում են միայն -s վերջավորությամբ (օրինակ՝ a piano - pianos, a photo - photos, a radio - radios, a solo - solos):

4
New cards

Ինչպե՞ս է կազմվում f կամ fe վերջավորությամբ գոյականների հոգնակի թիվը, և որո՞նք են բացառությունները:

f, fe վերջավորությունները փոխարինվում են -ves-ով (a knife - knives, a wife - wives, a wolf - wolves): Բացառություններ են՝ a roof - roofs, a cliff - cliffs, a proof - proofs, a belief - beliefs: Որոշ բառեր ունեն երկու ձևն էլ՝ a scarf (scarfs/scarves), a hoof (hoofs/hooves), a handkerchief (handkerchiefs/handkerchives):

5
New cards

Ինչպե՞ս է կազմվում y տառով վերջացող գոյականների հոգնակի թիվը:

Ձայնավոր + y դեպքում ավելանում է -s (a boy - boys, a toy - toys, a tray - trays): Բաղաձայն + y դեպքում y-ն դառնում է i և ավելանում է -es (a baby - babies, a city - cities):

6
New cards

Որո՞նք են անգլերենի անկանոն գոյականները (irregular nouns) և դրանց հոգնակի ձևերը:

a man - men, a woman - women, a foot - feet, a tooth - teeth, a goose - geese, a mouse - mice, a louse - lice, a child - children, an ox - oxen:

7
New cards

Ո՞ր գոյականների եզակի և հոգնակի ձևերն են նույնը, և երբ են օգտագործվում fishes ու fruits ձևերը:

a sheep - sheep, a deer - deer, a swine - swine, a trout - trout, a fish - fish, a fruit - fruit: Fish և fruit գոյականներն ունեն fishes և fruits ձևերը, եթե խոսքը տեսականու/տեսակների (different kinds) մասին է:

8
New cards

Ինչպե՞ս է կազմվում բարդ գոյականների հոգնակի թիվը, և ի՞նչ կանոն է գործում man կամ woman բառերի առկայության դեպքում:

Բարդ գոյականներում հոգնակի թվի վերջավորություն ստանում է իմաստային առումով կարևոր բաղադրիչը (a mother-in-law -> mothers-in-law, a passer-by -> passers-by): Եթե առաջին բաղադրիչը man կամ woman բառն է, հոգնակիի վերջավորություն ստանում են բոլոր բաղադրիչները (a man doctor -> men-doctors, a woman-scientist -> women-scientists):

9
New cards

Ի՞նչ տարբերություն կա person, people, peoples, police և policeman բառերի միջև:

a person - մի հոգի (two people - երկու անձ); people - ժողովուրդ; peoples - ազգեր; police - ոստիկանություն (հոգնակի իմաստով); a policeman - ոստիկան (եզակի):

10
New cards

Ո՞ր դեպքում է space բառն օգտագործվում որոշյալ the հոդով և երբ՝ առանց հոդի:

Առանց հոդի (space) նշանակում է տիեզերք (օրինակ՝ There are a lot of stars in space): The space ձևն օգտագործվում է, երբ այն նշանակում է տեղ կամ տարածք (օրինակ՝ I couldn't find the space where I had parked my car):

11
New cards

Ի՞նչ քերականական հատկանիշներ ունեն անհաշվելի գոյականները:

Անհաշվելի գոյականները (նյութական և վերացական) չունեն ո՛չ եզակի, ո՛չ հոգնակի թվեր․ ունեն եզակի թվի ձև, և ստորոգյալը դրվում է եզակի թվով (օրինակ՝ butter, advice, news, money, information, luggage, progress, weather, furniture, scenery):

12
New cards

Ինչպե՞ս է փոխվում work, time, paper, hair, wood, glass բառերի իմաստը անհաշվելիից հաշվելի դառնալիս:

work (աշխատանք) -> works (ստեղծագործություններ); time (ժամանակ, much time) -> times (անգամ, many times); paper (թուղթ) -> papers (թերթ, փաստաթուղթ); hair (մազեր) -> a hair (մեկ հատիկ մազ); wood (փայտ) -> a wood (անտառ); glass (ապակի) -> a glass (բաժակ) / glasses (ակնոց):

13
New cards

Ո՞ր գոյականներն ունեն միայն հոգնակի թիվ:

2 միանման մասերից կազմված գոյականները և այլ հատուկ բառեր, օրինակ՝ scissors, trousers, shorts, glasses, spectacles, tongs, scales, goods, clothes, cards, dominos, pyjamas, billiards, draughts:

14
New cards

Ինչպե՞ս է համաձայնեցվում ստորոգյալը family, crew, team, group, committee, delegation, staff հավաքական գոյականների հետ:

Ստորոգյալը դրվում է եզակի թվով, եթե գոյականները դիտարկվում են որպես հավաքական ամբողջություն (My family is large), և հոգնակի թվով, եթե դիտարկվում են անհատներն առանձին-առանձին (My family are at the table):

15
New cards

Որո՞նք են այն 3 գոյականները, որոնց թե՛ եզակի, թե՛ հոգնակի ձևերը վերջանում են s-ով:

a means — means (տեսակ/միջոց), a species — species (տեսակ թռչնի/կենդանի), a series — series (շարք/սերիալ):

16
New cards

Ի՞նչ տարբերություն կա cloths/clothes, custom/customs, colour/colours ձևերի իմաստների միջև:

cloths - կտորներ, clothes - հագուստ; custom - սովորույթ, customs - մաքսատուրք, the customs - մաքսատուն; colours - գույներ, colours - դրոշ, colours - նկարչական ներկեր:

17
New cards

Ի՞նչ իմաստ ունեն good, goods, force և forces բառերը եզակի և հոգնակի ձևերում:

good - օգուտ, goods - ապրանք; force - ուժ, forces - զինված ուժեր: